ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Թիմ տելեկոմը» մեռե՞…

«Թիմ տելեկոմը» մեռե՞…
10.07.2024 | 13:42

Ինտերնետ կապ չկա, քաղաքային համարով՝ 100 զանգելն անիմաստ ու ինքնավիրավորական է։

Հարց.

եթե հանկարծ որևէ վճարում ուշացնես, քանի՞ վայրկյան հետո կանջատեն։

Բայց մի անգամ պիտի «տեղում լինեն», որ գոնե մի հասկանալի բան ասեն, չկան, կորած են:

ՈՒ, ոնց հասկանում եմ, սա ժամանակակից, Հայաստանի օրինաչափությունների մեջ է։

Ոչ մի բան չի աշխատում, ոչ մեկն իր տեղում չի։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ